Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նյու Յորքում ՀՀ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելությունները

Նյու Յորքում ՀՀ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելությունները
12.10.2016 | 21:32

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Նյու Յորքում «Հայաստան» ներդրումային համաժողովում ներկայացրել է Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հնարավորություններն ու առավելությունները: Նա նշել է, որ Հայաստանն առանձնանում է բիզնես միջավայրի ազատականացման աստիճանով և Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով մեր երկիրը 189 պետությունների շարքում 35-րդն է, իսկ բիզնես հիմնադրելու ցուցանիշով՝ 5-րդն է:

Փոխվարչապետն անդրադարձել է Հայաստանի աշխարհագրական դիրքի առանձնահատկություններին, կառավարման համակարգին, տեղեկություններ է փոխանցել երկիր մուտքի անցագրերի, հասանելի տրանսպորտի, հաղորդակցային և էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ։


Անդրադառնալով հարցին, թե «Ինչո՞ւ Հայաստան»` Վաչե Գաբրիելյանը մատնանշել է մի քանի պատճառներ Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու համար: Հատուկ շեշտադրվել են այն օգուտներն ու հնարավորությունները, որոնք հնարավոր են դարձել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության, Եվրամիության GSP+ և ԱՄՆ-ի հետ GSP առևտրային ռեժիմի առկայության, Վրաստանի և Իրանի հետ համագործակցության արդյունքում։ Վաչե Գաբրիելյանը նշել է, որ Հայաստանում գործարար միջավայրն առավել արդյունավետ դարձնելու համար բարեփոխվում են հարկային և մաքսային ոլորտները: Ազգային ժողովի վերջերս ընդունած Հարկային օրենսգիրքը արտոնություններ է սահմանում ներդրողների ու գործարարների համար:

Դիտվել է՝ 2015

Մեկնաբանություններ